Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Քաղաքական պատվերների դատավոր Մացոն չի պատժվի. Օմբուդսմենի դիմումը մերժվել է

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը մերժել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վարույթ հարուցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի (Մացո) նկատմամբ: Այս մասին ասել է ինքը՝ Մնացական Մարտիրոսյանը, թեև Օմբուդսմենի գրասենյակից դեռևս չեն հաստատում՝ պատճառաբանելով, որ իրենք դեռ գրավոր պատասխան չեն ստացել դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք. Օմբուդսմենը դատապարտյալ Արթուր Այվազյանին առնչվող մի գործի ուսումնասիրմամբ պարզել էր, որ Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 429-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի դրույթների ակնհայտ և կոպիտ խախտում, ինչի հետևանքով խախտվել են նաև Սահմանադրության 5-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված դրույթները:

Բացի այդ, Օմբուդսմենը կարծում է, որ դատապարտյալի պաշտպանի բողոքի մերժման որոշումը պատշաճ պատճառաբանված չի եղել:

«Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, ինչը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետին համապատասխան՝ հիմք է հանդիսանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»,- դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին ուղարկված դիմումում գրել էր Օմբուդսմենը:

Սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը՝ համարելով, որ վարույթի հարուցման հիմքեր չկան:

Ուշագրավ է, որ Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է հենց նույն հանձնաժողովի անդամ, և ենթադրվում էր, որ դժվար թե այդ հանձնաժողովը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեր՝ անկախ այն հանգամանքից, որ Օմբուդսմենը հստակ նշել էր հիմքերը:

Եվ հետո՝ հիշյալ դատավորը համակարգում հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերներ կատարող, ավելի կոնկրետ՝ քաղաքական պատվերների դատավոր: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ պատվեր համարվող դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր մարտի 1-ից հետո շուրջ 1 տարի ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի, ապա նաև ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ:

Վերը նշված մի շարք գործերով որպես փաստաբան հանդես եկած Լուսինե Սահակյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախ՝ այդ հանձնաժողովը չէր կարող օբյեկտիվ քննել այդ վարույթը, քանի որ Մարտիրոսյանը հենց այդ հանձնաժողովի անդամ է. «Եվ հետո՝ նկատի ունենալով Մնացական Մարտիրոսյանի անձը, որ քաղաքական բազմաթիվ դատավարություններում հենց նա է հանդես գալիս որպես նախագահող դատավոր, կարծում եմ՝ օբյեկտիվ երբեք չեն կարող լինել Մնացական Մարտիրոսյանի հետ կապված հարցերում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում