LG ընկերությունը ներկայացրել է երաժշտական Hi-Fi ծառայությունն իր արտադրության սմարթֆոնների համար։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։ Նորույթի անվանումը չի հայտարարվել։
Ծառայությունը կտարածվի LG SmartWorld հավելվածի միջոցով։ Այն հասանելի կլինի օգոստոսին՝ աշխարհի 70 երկրներում։
Օգտատերերին հասանելի կլինեն թրեքեր 24բիտ/192 կՀց որակով։ Ծառայությունը կաշխատի միայն սմարթֆոններում, որոնք սպասարկում են տվյալ բիտրեյթը (բիտերի քանակ)։ Դրանց շարքում են G2, G3, G4 և G Flex 2 արտադրանքները։












































