Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը ցանկանում է ևս մեկ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը մյունխենյան ակումբի կազմում:
«Ֆուտբոլիստները ԱՄՆ կամ Քաթար են տեղափոխվում: Բայց ես այդպես չեմ մտածում: Կարիերաս կավարտեմ «Բավարիա»-ում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ թիմիս հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Bild-ը մեջբերում է Լամի խոսքերը:
Հիշեցնենք՝ մյունխենյան ակումբի հիմնական կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2005 թվականից:








































