ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հորդորեց կառավարության անդամներին սեպտեմբերի մեկին՝ գիտելիքի օրը, անցկացնել ուսումնական հաստատություններում: «Ցանկանում եմ դիմել իմ գործընկերներին: Մոտենում է սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի օրը, խնդրում եÕ ´ կառավարության անդամներին ժամանակ գտնել և ավանդաբար գիտելիքի օրը դիմավորել ուսումնական հաստատություններից մեկում, լինի դա բուհ, քոլեջ, թե դպրոց: Մենք պատրաստ ենք համակարգել աշխատանքները, եթե ծագի ժամանակացույցի խնդիր: Հուսով ենք միասին՝ կառավարության բոլոր անդամներով, կշնորհավորենք մեր երեխաներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ավարտին հայտարարեց Աշոտյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ կառավարության աշխատակազմին ԿԳՆ-ի հետ համակարգել ուսումնական հասատատություններ այցելելու հետ կապված ժամանակացույցը: