ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը չի բարձրացրել և չի պատրաստվում բարձրացնել իր հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները: Այս մասին նշված է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.
«Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ ՀՀ առևտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իրենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ նման պրակտիկա մեր կողմից չի կիրառվել և չի կիրառվում: Նախկինում տրված վարկի տոկոսադրույքը որոշվում է նախապես հաճախորդի հետ երկկողմանի համաձայնությամբ ստորագրված վարկային պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքով, և այն ոչ մի պարագայում չի կարող փոփոխվել միակողմանի կերպով:
Հորդորում ենք նման տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել` զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի 010-31-88-78 հեռախոսահամարով»:







































