Պաբլո Պիկասոյի մոտ 15 մլն դոլար արժողությամբ «Վարսահարդարուհին» նկարը հինգշաբթի օրը ԱՄՆ-ը կփոխանցի Ֆրանսիային, որտեղից այն գողացվել էր 2001-ին: Այս մասին հաղորդում է NBC-ն:
Փետրվարին հայտնի է դարձել, որ ամերիկացի մաքսայինները 2001-ին ֆրանսիական թանգարանից անհետացած Պիկասոյի նկարը հայտնաբերել են. անհայտ անձինք այն ուղարկել էին ԱՄՆ՝ որպես սուրբծննդյան նվեր:
ԱՄՆ մաքսային ոստիկանությունը հայտնել է, որ նկարը կփոխանցվի հինգշաբթի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատուն:












































