ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆոլսոմ քաղաքի բանտում խռովության ժամանակ զոհվել է 1, վիրավորվել 5 կալանավոր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի ցերեկը: Տվյալ պահին հայտնի չէ, թե կոնկրետ քանի կալանավոր է մասնակցել խռովությանը և ինչն է եղել դրա պատճառը: Ամբոխին ցրելու համար ոստիկանները ստիպված են եղել օգտագործել պղպեղե բալոններ, նրանք նաև արձակել են առնվազն երկու նախազգուշական կրակոց:
Վիրավորված կալանավորները հոսպիտալացվել են տեղի հիվանդանոց: Եվս մի քանի տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել հենց բանտում:











































