Սիրիայի սահմանում ԴԱԻՇ-ի զինյալների հետ պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանից զբոսաշրջիկների քանակի կրճատման պատճառով Թուրքիան զբոսաշրջության բիզնեսում կարող է 5 միլիարդ դոլարի եկամուտ կորցնել, հայտնում է politeka.net-ն:
2014 թվականի տվյալներով՝ Թուրքիա են այցելել 42 միլիոն օտարերկրացի, որից եկամուտը կազմել է 30 միլիարդ դոլար: Սակայն, այս տարվա առաջին կիսամյակում այդ եկամուտը նվազել է 13.8%-ով:
Նշենք, որ եթե Թուրքիան ամեն տարի Ռուսաստանից ընդունում էր ամենաքիչը 4.5 միլիոն զբոսաշրջիկ, ապա կապված Ռուսաստանի տնտեսական խնդիրների հետ, նրանց քանակը նվազել է 30% -ով: Դրան նպաստել են նաև Իրաքում և Սիրիայում քաղաքացիական պատերազմները, թուրքական կառավարական ուժերի գործողություններն արևելյան շրջաններում և Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերի երկայնքով, որտեղ կան շատ հանգստավայրեր:










































