Այս տարի Լայպցիգի գրքի տոնավաճառ են այցելել ռեկորդային թվով մարդիկ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Շուրջ 170 հազար մարդ մասնակցել է հինգաշբթի մեկնարկած միջոցառումներին:
Միջոցառումների շրջանակներում ցուցադրվել է ավելի քան 100 հազար նոր գիրք, տեղի են ունեցել շուրջ 3000 կլոր սեղան, հեղինակային ընթերցումներ: 43 երկրների հրատարակչություններ և ընկերություններ ցուցադրել են իրենց արտադրանքը:
Միջոցառումների կազմակերպիչները նշել են, որ ներկայիս տոնավաճառն ապացուցեց, որ խոսակցություններն այն մասին, թե գրքերը կորցնում են իրենց նշանակությունը, և մարդիկ դադարել են ընթերցել՝ անհիմն են:










































