Supreme2.ru պարբերականի փոխանցմամբ՝ Made In Space ընկերությունը բարեհաջող փորձարկել է 3D տպիչ, որը կարող է աշխատել բաց տիեզերքում։ Դա բացառիկ սարք է, որը մշակվել է NASA-ի հետ համագործակցությամբ։ Շատ շուտով նրանք կթողարկեն աշխարհի առաջին տպիչը, որը կարող է տպել վակուումում։
Հայտնի է, որ նոր բացառիկ տպիչն ունակ է տպել վակուումում՝ ցածր գրավիտացիայի պայմաններում։ Նորույթի փորձարկումները կանցկացվեն ընթացիկ տարում։ Դրա վառ առանձնահատկությունն այն է, որ այն ունակ է տպել ոչ միայն Միջազգային տիեզերակայանի ներսում, այլև դրանից դուրս։










































