Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը մեկնել է Լոնդոն, որտեղ մարզումներ է անցկացնելու 2014թ. Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հս. Իռանդիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ:
Ռուսաստանի ընտրանու խաղացողների հետ անձնագրային ստուգում անցավ նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հրավիրվել է մեր ազգային թիմ՝ մասնակցելու Չեխիայի ազգային թիմի դեմ խաղին:
Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:







































