Մինչ ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները՝ Վենեսուելայի նախագահի պարտականությունները ստանձնած և այս պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը` Նիկոլաս Մադուրոն, կատարել է իշխանություններին տված խոստումը և բացել Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք ունենք հայրենիք: Կեցցե՛ Բոլիվարը: Կեցցե՛ Չավեսը». սա Մադուրոյի առաջին գրառումն է միկրոբլոգում:
Մեկ ժամվա ընթացքում նա կատարել է հինգ գրառում՝ ասելով, որ կկատարի հանգուցյալ Ուգո Չավեսին տված՝ սոցիալիզմը պահելու խոստումը, ինչպես նաև կհաղթի ընտրություններում:
Միկրոբլոգը բացելուց մեկ ժամ անց Մադուրոյի էջին հետևել է ավելի քան 99 հազար մարդ:
Նշենք, որ Վենեսուելայի նախագահական ընտրություններում Մադուրոյի հիմնական մրցակցի` ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի միկրոբլոգին հետևում է 2.2 միլիոն մարդ:










































