Մեծահասակները երեխաների հարցերի մոտ կեսին չեն կարողանում անմիջապես պատասխանել՝ հայտնում է Mignews-ը: Այս մասին վկայում են Read On. Get On կրթական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:
3-10 տարեկան երեխա ունեցող հարցվածների 47%-ը նկատում է, որ նրանց հարցերի քանակն աճում է ճամփորդությունների և ուղևորությունների ժամանակ:
Հարցվածների 48%-ը նշել է, որ չի կարողանում անմիջապես պատասխանել փոքրիկի հարցերին և պետք է փնտրի անհրաժեշտ տեղեկությունը, իսկ 26%-ը որոշակի «կրեատիվություն» է մտցնում իր պատասխանում:
Հայրերին և մայրերին, մասնավորապես, փակուղու առաջ են կանգնեցնում գիտության վերաբերյալ հարցերը: Միաժամանակ, լոգոպեդ Քեյթ Ֆրիմենը նշում է, որ «ինչո՞ւ» հարցը չափազանց մեծ նշանակություն ունի փոքրիկների զարգացման համար:










































