Գյումրիի ռուսական բազայում շարունակվում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի դատաքննությունը: Մեղադրյալ Պերմյակովն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ Ավետիսյանների տանը փող է փնտրել, զարդեր: Փնտրել է բոլոր սենjակներում, պայուսակներից մեկից գտել է 5000 դրամ: Իր հետ վերցրել է հեռախոսներ, որոնց քարտերը դեն է նետել:
Պետական մեղադրողը ներկայում կարդում է մեղադրական եզրակացությունը, հետո ընդմիջել է ու հարցրել Պերմյակովին, թե կարդացածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ.Պերմյակովը գլխի շարժումով հաստատել է: Նա նշել է, որ զզվել էր ծառայությունից, ուզում էր նախ մտնել Թուրքիա, հետո մեկնել Ռուսաստան: Նա մի քանի անգամ նշել է, թե նպատակ է ունեցել վախեցնել մարդկանց, ցանկացել է փող հափշտակել:
Պերմյակովի փաստաբանը նշեց, որ սպանության գործի վերաբերյսլ մանրամասներ չհայտնեն, քանի որ դատաքննությունն առնչվում է դասալքությանը:











































