Համացանցում է հայտնվել Dorians խմբի՝ Եվրատեսիլ 2013-ին ներկայացվելիք «Lonely Planet» երգի տեսահոլովակը։
Երգը խումբը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում: «Lonely planet» երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությանը` Blach Sabbath անգլիական ռոք խումբը:
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսազրափակչում:
Մրցույթին մասնակցում է 39 պետություն:
«Եվրատեսիլ-2013» մրցույթի լոգոտիպը թիթեռն է, կարգախոսը` «We are one»:
Մրցույթը կայանալու է Շվեդիայի Մալմո քաղաքում: