Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ իրենց խնդիրը դեպի ԵՄ և ՆԱՏՕ տանող ճանապարհն անարգել անցնելն է, իսկ Ռուսաստանի խնդիրը՝ Վրաստանին կանգնեցնելը։
Խիդաշելին նման կերպ է մեկնաբանել Վրաստանի ու Հարավային Օսիայի վարչական սահմանին կատարված վերջին փոփոխությունները (սահմանային նշանների առաջմղումը)։ Խիդաշելին դա գնահատել է որպես Ռուսաստանի կողմից հերթական սադրանք՝ հայտարարելով, որ Վրաստանը չպետք է տուրք տա դրան։
Խիդաշելին ենթադրել է, որ Ռուսաստանի այդ քայլերը պայմանավորված են առաջիկայում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման, ՆԱՏՕ-ի ուղղությամբ Վրաստանի մյուս քայլերի և շատ այլ բաների հետ։
Խիդաշելին ենթադրել է, որ Ռուսաստանը շարունակելու է այդօրինակ գործողությունները. «Ռուսաստանի խնդիրը մեզ կանգնեցնելն է, իսկ մեր խնդիրը՝ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ տանող ճանապարհն անխափան անցնելը»։










































