Հունաստանում խորհրդարանականների, նախարարների և պետական ընկերությունների ղեկավարների համար կչեղարկվեն հարկային արտոնությունները: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Այս մասին որոշումն ընդունվել է տնտեսական քաղաքականության հարցերով կառավարական խորհրդի նիստում: Համապատասխան օրինագիծը կներկայացվի մոտ ժամանակներս:
Ներկայում եկամտահարկ գանձվում է խորհրդարանականների աշխատավարձի միայն 25%-ի չափով, իսկ նոր օրենքը նրանց վրա կտարածի նույն նորմերը, որոնք կիրառվում են ֆիզիկական անձանց հարկահանության համար: Եթե դա տեղի ունենա, նախարարների, նրանց տեղակալների, նախարարների գլխավոր քարտուղարների և այլ պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կկրճատվեն 15 տոկոսով, իսկ պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների նախագահներինը և անդամներինը՝ մոտ 20%-ով:








































