1870թ. այս օրը Շուշիում ծնվեց խորհրդային կուսակցական և պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ, Ժողկոմխորհի նախագահ (1925-1928թթ.) Սարգիս Համբարձումյանը:
Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1918 թվականին Շուշիի գրավումից հետո բանտարկվել է։ 1921 թվականին եղել է ՀՍԽՀ առողջապահության նախարար։
Ս. Համբարձումյանի պաշտոնավարության օրոք ավարտվեց Հայաստանի տնտեսության վերականգնման առաջին փուլը. այդ ընթացքում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվու՝մ Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի հիդրոէլեկտրակայանները։
1927 թվականին սկսվեց Ձորագետի հէկի կառուցումը, որի փականն այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենամեծն էր։ Վերականգնվեցին նաև Զանգեզուրի պղնձահանքերը և Ալավերդու պղնձաձուլարանները։ Ս. Համբարձումյանը պաշտոնավարել է մինչև 1928 թվականը:
Մահացել 1944 թվականին։









































