Վենեսուելայի նախագահի լիազորությունները կատարող Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել թույլ չտալ ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսի դեմ մահափորձ իրականացնել:
«Ես դիմում եմ նախագահ Օբամային… Պենտագոնի և ԿՀՎ-ի պաշտոնատար անձինք կանգնած են Վենեսուելայի նախագահի աջերի թեկնածուի դեմ մահափորձի նախապատրաստման հետևում: Նրանք ցանկանում են քաոս ստեղծել»,- Մադուրոյի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակվել են ապրիլի 14-ին:
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել է, որ Կապրիլեսի դեմ մահափորձ են նախապատրաստում ԱՄՆ-ի աջ ծայրահեղական ուժերը, որոնց թվում են նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի անդամները:









































