Քիթը արտացոլում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները և արձագանքում է դրանց այս կամ այն ախտանշաններով: Մարդու քիթը մասնակցում է այնպիսի կարևոր գործընթացների, ինչպիսիք են շնչառությունը, հոտառությունը, դիմախաղը: Քթի բարդ կառուցվածքը խստորեն ենթակա է ընթացող գործողություններին, հայտնում է 03info.com-ը:
Տարբեր հիվանդություններ հանգեցնում են քթի արտաքին տեսքի փոփոխության:
Քթի վրա արյունատար անոթների երևալը վկայում է զարկերակային բարձր ճնշման, արյան շրջանառության հնարավոր վատացման և երակների բորբոքման մասին:
Եթե քիթն ունի կապտակարմիր գունավորում, պետք է ստուգել զարկերակային ճնշումը: Հնարավոր է՝ այն ցածր է:
Քթանցքերի մոտ՝ մաշկի վրա, պայթած անոթները վկայում են օրգանիզմում լճացած երևույթների մասին:
Հաստացած կամ չափազանց գունատ քթանցքերը բնորոշ են քթի հիվանդությունների դեպքում:
Քթի սպիտակ ծայրը վկաում է արյան շրջանառության խանգարման կամ խոցային հիվանդության մասին:
Քթի պարբերական կամ մշտական կարմրությունը հանդիպում է ստամոքսի քրոնիկ հիվանդությունների դեպքում:
Քթարմատի վրա լայնակի կնճիռը վկայում է վահանաձև գեղձի հիպոֆունկցիայի, իսկ քթի ծայրի հաստացումը՝ ստամոքսի հիպերտրոֆիայի մասին:
Քթարմատի շրջանում նույնիսկ փոքր, աննշան ուռածությունը կարող է վկայել քթի մեջ բորբոքային գործընթացի, այդ թվում՝ պոլիպների առկայության մասին:
Քթի միջնամասի ներքաշվելը կարող է լինել ինչպես վնասվածքի, այնպես էլ միջնապատի վրա թարախակույտի գոյության հետևանք:











































