Ինչպես հայտնի է դարձել, երեքշաբթին սեքսով զբաղվելու վատագույն օրն է: Հավանաբար դրա պատճառն աշխատանքային շաբաթվա սկիզբն է: Ուժերի ամենամեծ թուլացումը երեքշաբթի օրն է գրանցվում: Բրիտանիայում անցկացված հարցումների համաձայն՝ մարդկանց միայն չորս տոկոսն է երեքշաբի օրը սեռապես ակտիվ:
Պարզվել է նաև, որ կանանց 66 և տղամարդկանց 88 տոկոսը նախընտրում են սիրով զբաղվել լույսի ներքո (դրա գլխավոր պատճառը զուգընկերոջ դեմքը և մարմինը տեսնելն է): Սիրով զբաղվելու իդեալական հաճախականությունը՝ շաբաթական մեկ անգամ, տևողությունը՝ 23 րոպե, իսկ իդեալական դիրքը՝ կինը վերևից: Սեքսով զբաղվելու նախընտրելի օրերը հանգստյան օրերն են համարվում։ Հարցվածների 23 տոկոսը նախապատվությունը տվել է ուրբաթ օրվան:
Տղամարդկանց 73 տոկոսը երբեք չի մերժում իր զուընկերուհուն, եթե նա է նախաձեռնությամբ հանդես գալիս, և միայն կանանց 46 տոկոսն է նույն կերպ վարվում: Մերժման ամենատարածված պատճառը հոգնածությունն է համարվում։









































