Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հինգշաբթի նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը 5 տարվա ժամկետ կունենա: Նրա տարեկան աշխատավարձը 10 մլն եվրո կկազմի:
Հավելենք, որ «արքայական ակումբ»-ի հետ Ռամոսի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու էր մեկ տարի անց:






































