Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

Միդլթոնը զբաղվում է իրենց առանձնատան վերանորոգմամբ

Հուլիսին արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթը ծնողներ կդառնան: Այդ ուրախալի իրադարձության նախաշեմին ամուսինները հաջողությամբ ավարտում են թագավորական Anmer Hall առանձնատան վերանորոգման աշխատանքները (բանվորների օգնությամբ, իհարկե)։ Նրանք պատրաստվում են այստեղ ապրել և մեծացնել իրենց երեխային: The Daily Mail բրիտանական հրատարակչությանը հայտնի է դարձել «Միդլթոնի գաղտնի պլանի» մանրամասները:

Հիշեցնենք, որ Anmer Hall-ը գտնվում է Եղիսաբեթ թագուհու Sandringham House առանձնատնից ոչ հեռու: Ամուսիններին չի վախեցրել տան վատ համբավը, որտեղ արքայազն Չարլզը դեռ արքայադուստր Դիանայի օրոք գաղտնի հանդիպում էր Քամիլա Պարկեր-Բոուլզի հետ:

Միդլթոնը, մանրամասն զննելով առանձնատունը և խորհրդակցելով ամուսնու հետ, շենքի վերանորոգման աշխատանքներով զբաղվող թագավորական պաշտոնյաներին հանձնարարականներ է տվել: «Տասը սենյակ, լողավազան և թենիսի դաշտ ունեցող այս առանձնատունը շրջապատված է 200 000 ակր հողատարածքով, որը պետք է զույգի իսկական թաքստոցը դառնա: Առանձնատան շուրջը հարյուրավոր թփեր և ծառեր կտնկվեն, որպեսզի ընտանիքին պաշտպանեն հետաքրքրասեր աչքերից: Դրանից բացի, այնտեղ գաղտնի ճանապարհ կկառուցեն»,- գրում է The Daily Mail-ը:

Քեյթը ցանկացել է նաև, որպեսզի տան շուրջը նոր այգի և ծաղկանոց լինի: Դքսի և դքսուհու անվտանգությունը շուրջօրյա կապահովեն ոստիկանները (նրանց համար առանձին տուն կկառուցվի):

Ծրագրված է նաև դարպասները հեռացնել տան գլխավոր մուտքից, որպեսզի ոչ ոք չկարողանա մոտենալ առանձնատանը, շինություն տանող նոր ճանապարհը կանցնի Anmer Hall-ը շրջապատող արոտավայրերով, ձմեռային այգին կկառուցվի խոհանոցի և ամառային տնակի հարևանությամբ, որպեսզի շոգ օրերին ստվերն ապահովված լինի:

Թե ինչ կարժենան այս նորամուծությունները բրիտանական բյուջեին, դեռ չի տեղեկացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում