ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպման նախօրեին Թբիլիսիում գերազանց մթնոլորտ է տիրում:
Պլատինին նշել է, որ Վրաստանի մայրաքաղաքում հանդիպումն անցկացնելու մասին կազմակերպության գործադիր կոմիտեի՝ 2012 թվականին ընդունած որոշումն արդարացրել է իրեն:
«ՈւԵՖԱ-ն ճիշտ որոշում է կայացրել․ Թբիլիսին պատրաստ է «Բարսելոնա» – «Սևիլիա» խաղին։ Թբիլիսիում հիանալի մթնոլորտ է, մարզադաշտը գերազանց վիճակում է, իսկ երկրպագուները դիտարժան հանդիպում են ակնկալում»,- նշել է Պլատինին։
Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնա»- «Սևիլիա» հանդիպումը կկայանա այսօր, Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում:



































