Հետազոտողները վերջապես հայտնաբերել են, թե ինչպես է հնարավոր սովորական վարժության միջոցով նվազեցնել համակարգչի մոտ աշխատելու հետևանքով աչքերի հոգնածությունը: Նրանք պնդում են, որ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 անգամ աչքերը թարթելը պետք է զուգորդվի համակարգչի էկրանից 20 վայրկյան հայացքը կտրելու հետ։ Միաժամանակ հայացքը պետք է կենտրոնացվի 20 ֆուտ հեռավորությամբ գտնվող առարկայի վրա:
20-20-20-20 ռազմավարությունը, որպես լուծում, մշակվել է պայքարելու համար համակարգչի պատճառով աչքերի հոգնածության դեմ, որն արդեն միլիոնավոր մարդկանց խնդիրն է դարձել:
Հիվանդության ախտանիշների թվում կարելի է նշել աչքերի չորությունն ու հոգնածությունը, գլխացավերը, վզի ու հոդերի ցավերը: Որպես կանոն՝ այդ ախտանիշները ժամանակավոր բնույթ են կրում, բայց շատերի համար դա ամենօրյա խնդիր է, որը բժշկական օգնության դիմելու անհրաժեշտություն է առաջացնում: Մեծ վտանգի են ենթակա նրանք, ովքեր 3 և ավել ժամ են անցկացնում համակարգչի մոտ, իսկ նրանց որոշ մասին նույնիսկ հատուկ ակնոց են նշանակում: Նոր լուծումը շատերին կարող է բավականին տարօրինակ թվալ, սակայն Տեխասի համալսարանի գիտնականները նշում են, որ իրենց տեխնիկան աշխատում է:







































