Հայտնի է, որ սուրճի օգտագործումն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ: Սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այս թարմացնող ըմպելիքի առավելությունները շատ են: Միակ պայմանը կանաչ թեյի հետ համատեղումն է:
Ինչպես հայտնի է դարձել ճապոնացի հետազոտողների շնորհիվ՝ օրական մեկ գավաթ սուրճն ու չորս գավաթ կանաչ թեյը նվազեցնում են կաթվածի հավանականությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ օրական մեկ գավաթ սուրճ վայելող մարդկանց մոտ 20 %-ով ավելի քիչ է կաթվածի հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր հրաժարվել են այդ ըմպելիքից:
Միաժամանակ, նրանք, ովքեր օգտագործում են առնվազն4 գավաթ կանաչ թեյ, ևս կաթված ստանալու քիչ հավանականություն ունեն:
American Heart Association’s journal Stroke ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ որքան շատ է սուրճի ու կանաչ թեյի օգտագործման քանակը, այնքան ցածր է վտանգի մակարդակը:
Հետազոտությանը մասնակցել են 45-74 տարեկան մարդիկ, ընդ որում՝ նրանք հիվանդ չեն եղել քաղցկեղով և չեն տառապել սրտանոթային հիվանդություններով:











































