Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է Emirates Airline ավիաընկերության նոր դեմքը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Օրերս Էնիսթոնն ավիաընկերության հետ կնքել է 5 մլն դոլարի համապատասխան պայմանագիր։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ Էնիսթոնը կնկարահանվի ավիաընկերության մի քանի գովազդային հոլովակներում, ինչպես նաև կհայտնվի թերթերում հրապարակվելիք գովազդում։ Էնիսթոնի հետ պայմանագիր կնքելով՝ ավիաընկերությունը գնացել է ԱՄԷ մեկ այլ ավիաընկերության՝ Etihad Airways-ի հետքերով, որի դեմքն էր ավելի վաղ դարձելՆիկոլ Քիդմանը։
Շատերը Հոլիվուդում համաձայնագիրն անվանում են «հարսանեկան նվեր ավիաընկերության կողմից». անցած շաբաթ Էնիսթոնն ամուսնացել է դերասան Ջասթին Տերուի հետ։







































