Արքայադուստր Դիանայի զգեստապահարանից 10 զգեստներ վաճառքի են դրվել լոնդոնյան Kerry Taylor աճուրդի տանը:
Դիանայի զգեստներն իրենց նոր տիրուհիներին կգտնեն արդեն մեկ շաբաթ անց: Այդ զգեստների թվին են պատկանում արքայադստեր սիրած մոդելյորներից Catherine Walker-ի, Bruce Oldfield-ի, Zandra Rhodes-ի և Victor Edelstein-ի աշխատանքները:
Կազմակերպիչներից մեկը մեկնաբանել է. «Աճուրդի են դրվել բրիտանացի մի ամբողջ խումբ դիզայներների աշխատանքներ: Դա հնարավորություն է տալիս հետևել դիզայներական մտքի ֆենոմենին, որը ձևավորել է ոճի կուռքի կերպարը: Մենք կարծես նրա հագուստների միջոցով հետևում ենք արքայադստեր կյանքին և ճակատագրին»:
Զգեստապահարանի այս գանձերի նախնական գինը տատանվում է 35-350 հազար եվրոյի սահմաններում:









































