Ջորջիո Արմանին շարունակում է ամրացնել իր կապերը իտալական կինոյի հետ: Հիշեցնենք, որ 2001 թվականին դիզայները դարձել է Մարտին Սկորսեզեի My Voyage to Italy? վավերագրական ֆիլմի պրոդյուսերներից մեկը, հայտնում է marieclaire.ua-ն:
Այժմ Արմանին նոր նախագիծ ունի. Armani Prive նորաձևության տան ստեղծագործական ղեկավարը գումար է ներդրել 1965 թվականին նկարահանված Մարկո Բելոկկոյի «Բռունցքները գրպանում» ֆիլմի վերաթողարկման համար:







































