Bombas&Parr ընկերությունը մշակել է Alcholic Architecture բարի կոնցեպցիան: Դրա յուրահատկությունն այն է, որ ներս մտնելուն պես այցելուները շնչում են ալկոհոլով «լեցուն» օդ:
Բարը գտնվում է Մեծ Բրիտանիայի գոթական ամենահին տաճարի հարևանությամբ: Այդ պատճառով էլ հաստատության ցանկում առկա են եկեղեցական թեմատիկայի հետ կապված շատ կոկտեյլներ` Benedictine, Chartreuse, Trappist գարեջուր, մեղրի գարեջուր և Buckfast:
Սակայն բարի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օդի յուրաքանչյուր սանտիմետր լցված է ալհոկոլով: Հաճախորդների շնչած խառնուրդի հոտն այնքան ուժեղ է, որ մաշկի բաց հատվածների համար անհրաժեշտ է հատուկ կոստյումներ հանգնել: Նման կերպ մարդը 40 տոկոսով ավելի արագ է հարբում, քան, եթե նա նման չափաբաժնով կոկտեյլ խմեր:

















































