Կոնֆլիկտը և տարաձայնությունը ցանկացած հասարակության, ընտանիքի և ընկերախմբի անբաժանելի մասն են: Այդպիսի միտք է արտահայտել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է lady.obozrevatel.com-ը:
Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապը պատասխանել է վեց հարցերի, որոնցից մեկը ընկերների միջև կոնֆլիկտների և տարաձայնությունների մասին էր:
«Պատկերացրեք հասարակություն, ընտանիք, ընկերներ առանց կոնֆլիկտի ու տարաձայնության: Ինչ կլինի: Գերեզման, քանի որ կոնֆլիկտ և տարաձայնություն չի լինում միայն մահացած մարդկանց միջև: Երբ կյանք կա, կա տարաձայնություն և կոնֆլիկտ: Երբ իմ կյանքում կա տարաձայնություն և կոնֆլիկտ, դա նշանակում է, որ ես կենդանի եմ»,- ասել է Ֆրանցիսկոսը:







































