Լոնդոնի «Չելսի»-ն բողոք է ներկայացրել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային՝ թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի կարմիր քարտը չեղարկելու համար:
Բելգիացի դարպասապահը որակազրկվել է մեկ խաղով, ինչի պատճառով բաց կարող է բաց թողնել հաջորդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ առաջին տուրի «Սուոնսի»-ի հետ հանդիպման ժամանակ Կուրտուան կարմիր քարտ էր ստացել վերջին հույսի խախտման համար:








































