Իտալիայում Մարանո Բիչ Ռիչոնեն հետաքրքիր նախաձեռնություն է թողարկել մի քանի ժամով կամ օրով ծխախոտից հրաժարվող զբոսաշրջիկների համար, գրում է Italia-ru-ն:
Մարանո Բիչ Ռիչոնեի մենեջեր Ֆաուստո Ռավալյան թողարկել է «Շնչում ենք ծովի օդը» նախագիծը` իր լողափերից երկուսի համար ստեղծելով «կանաչ շրջան», որտեղ ծխելն արգելված է: Հատկապես հետաքրքիր է լողափային ծառայությունների «խելացի» 20 տոկոս զեղչը նրանց համար, ովքեր հենց նման լողափ են ընտրում:
«Հաճախորդներն ամեն ինչից շահույթ կստանան` սկսած սեփական առողջությունից, վերջացրած սեփական ծխախոտների գումարը և լողափային ծառայությունները տնտեսելուց»,-ասել է Ռավալյան:
Իսկ այդ լողափերի էժան գինը պայմանավորված է նրանով, որ ծխախոտի մնացորդներից ավազի մաքրումը հոգնեցուցիչ և թանկարժեք գործընթաց է:











































