Հայդելբերգ քաղաքի ՏՏ մասնագետին հաջողվել է նոթբուքի միջոցով հեռավորությունից հասանելիություն ստանալ գերմանական հիվանդանոցներից մեկի բուժսարքավորմանն ու կառավարել այն։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Դա արվել է փորձի շրջանակում, որը կոչված է ցույց տալ, թե որքան թույլ է բուժսարքավորումների պաշտպանությունը, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել հիվանդի կյանքը՝ սարքին չարագործների միանալու դեպքում։
Պարբերականը նշում է, որ նոթբուքի միջոցով ցանցահենը կարողացել է դադարեցնել արհեստական շնչառության գործընթացը և արգելափակել սարքի բոլոր գործառույթները։
«Հարձակման» հետևանքով տուժածներ չկան։












































