Դեմի Մուրը վերջերս ստորագրել է Էշթոն Քեթչերից ամուսնալուծվելու փաստաթղթերը և այժմ զբաղվում է ընդհանուր ունեցվածքի բաժանմամբ, որը գնահատվում է 290 միլիոն դոլար:
«Դեմին տարիներով փորձել է հղիանալ Էշթոնից»,- դերասանուհու ընկերներից մեկի բառերն է մեջբերում Radar Online-ը:
Ընկերոջ խոսքերով` Էշթոնը Դեմիի հետ ծանոթանալու առաջին իսկ օրվանից ցանկացել է երեխաներ ունենալ, և Դեմին համոզված է եղել, որ նա հիանալի հայր կլինի:
Սակայն Դեմի Մուրին այդպես էլ չի հաջողվել հղիանալ: Նա մինչ այժմ հավատացած է, որ եթե իրենք երեխա ունենային, ոչ մի ամուսնալուծություն չէր լինի:









































