Մարտի 16-ին Մեքսիկայի Տլասկալա նահանգում կրոնական արարողության ժամանակ հրավառության հրթիռն ընկել է բեռնատարի թափքի վրա, որում բազմաթիվ նման հրթիռներ են եղել:
«Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, շուրջ 150-ը վնասվածքներ են ստացել»,- փոխանցում է CNN-ը՝ հղում անելով Մեքսիկայի պետական Notimex լրատվական գործակալությանը:
Տուժածներին հոսպիտալացնելու համար գործի են դրվել շտապօգնության 20-ից ավելի մեքենաներ և 2 հատուկ օդանավեր:
Բժիշկների խոսքերով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների մեջ ծանր վիրավորներ կան:











































