Չինաստանի Սիչուան մարզում գրանցվել է հերթական ինքնահրկիզման դեպքը. տիբեթցի վանականը ինքնահրկիզվել է՝ ի նշան Տիբեթում Չինաստանի վարած քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հաղորդել է Տիբեթի վտարանդի կառավարությունը, 28-ամյա վանականը իր վրա բենզին է լցրել ու իրեն կրակի մատնել վանքի դարպասների մոտ:
2009 թվականից ավելի քան 100 տիբեթցի է ինքնահրկիզվել՝ բողոքելով Տիբեթում Չինաստանի իշխանությունների քաղաքականության դեմ:









































