Վատիկան կմեկնեն 180 երկրների ղեկավարներ կամ բարձր մակարդակի պատվիրակություններ՝ մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օծման արարողությանը: Այն տեղի կունենա մարտի 19-ին՝ Վատիկանում, երբ կաթոլիկ եկեղեցին նշում է սուրբ Իոսիֆի տոնակատարությունը: Այս մասին հաղորդում է КАI գործակալությունը՝ հղում կատարելով տարբեր երկրների պաշտոնական աղբյուրներին:
Վատիկանում իրենց ներկայության մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, ինչպես նաև Բելգիայի թագադրված անձինք:
ԱՄՆ-ը ներկայացնելու է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Արգենտինան՝ նախագահ Քրիստինա Քիրշները, Բրազիլիան՝ նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մեքսիկան՝ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, Գերմանիան կներկայացնեն կանցլերն ու նախագահը, դեռ հայտնի չէ Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի անունը:








































