Դեռ բոլորովին վերջերս Էշթոն Քաթչերը չէր կարողանում «պոկվել» Միլա Կունիսից, իսկ այսօր, օգտվելով ընկերուհու բացակայությունից, ժամանակ է անցկացնում այլ կանանց հետ:
Անցած շաբաթ դերասանուհին մեկնել է Լոնդոն՝ նոր ֆիլմի պրոմո-շրջագայության շրջանակներում, իսկ Քաթչերը ժամանակ է անցկացնում ակումբներում և զվարճանում է երկրպագուհիների հետ:
Օրերս դերասանին «բռնացրել են» փողոցում թխահեր մի կնոջ հետ կրքոտ համբուրվելիս: Ընդ որում, Քեթչերի սիրուհիներից մեկը խորհուրդ է տվել Միլա Կունիսին չվստահել ընկերոջը, քանի որ նա Դեմի Մուրի հետ ամուսնության ժամանակ էլ երկրպագուհիների հետ շփվելու առիթը բաց չէր թողնում:
Հաճախ այդ շփումները հյուրանոցների համարներում էին շարունակվում: Հյուրանոցի այլ հաճախորդներ հաճախ սարսափահար էին լինում Քաթչերի համարից եկող ձայներից: Սակայն ակնհայտ է, որ նրան քիչ են հետաքրքրում այլոց կարծիքները:









































