Ցանցային շփումը յուրահատուկ է: Կարելի է ազատ ստել, և ոչ ոք այդ մասին չի իմանա: Այդ պատճառով էլ կանանց մեկ երրորդը, շաբաթ օրը տանը նստած, գրում է, որ ընկերուհիների հետ ակումբ է գնացել, կամ հրապարակում է ծովափնյա հանգստի լուսանկարներ՝ այն դեպքոմ, երբ դրանք ինքն է ստեղծել գրաֆիկական ծրագրերի միջոցով: Այդ փոքր ստի մասին, որը պարբերաբար հայտնվում է սոցիալական ցանցերում, գիտեն բոլորը:
Այժմ «հակասոցիալական» ցանցային ֆորում է թողարկվել, որը կոչ է անում դադարեցնել կեղծիքը՝ թույլ տալով օգտատերերին անանուն և բոլորովին անկեղծ տեղադրել իրենց հաղորդագրությունները՝ այնպես, ինչպես նախկինում արվում էր անձնական օրագրերում: Այս ծրագիրը թողարկվել է վերջ կդնի այն երևույթին, երբ մարդիկ այլ բան են մտածում, բայց սոցիալական կայքերում միանգամայն այլ բան են գրում:
Կայքի օգտատերերը օգտվում են դրանից՝ իրենց կյանքից, աշխատանքից, հարաբերություններից, ֆինանսական խնդիրներից, երեխաների դաստիարակությունից դժգոհելու համար: Իսկ մյուս օգտատերերը խորհուրդներ են տալիս և աջակցում են՝ գաղափար անգամ չունենալով, թե ով է այդ մարդը: Կայքը հայտնվել է երկու ամիս առաջ և ներկայում ավելի քան 3 հազար օգտատեր ունի:
Սոցիալական կայքերում ստելու պատճառը այն է, որ մարդիկ վախենում են ձանձրալի թվալ, կամ փորձում են ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել:










































