Ղազախստանի ընդդիմությունը նախաձեռնում է համազգային հանրաքվե անցկացնել, որում կընդգրկվի երկիրը Մաքսային միությունից և Տնտեսական ընդհանուր տարածքից դուրս բերելու հարցը: Կընդգրկվեն նաև հարցեր՝ կապված սեփականաշնորհված ստրատեգիական ընկերությունները պետությանը վերադարձնելու, ատոմային կայանի կառուցումն արգելելու հետ:
Շաբաթ Ալմաթիում կայացել է հանրաքվեի նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցել է 500 պատվիրակ՝ երկրի բոոր շրջաններից: Համաձայն օրենսդրության՝ բոլոր շրջանները ներկայացնող այդ քաղաքացիները կարող են նախաձեռնել հանրաքվեի անցկացում:
Համաձայն գործող օրենքի՝ նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերը պետք է հանձնվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը ստուգման արդյունքում պետք է նախաձեռնող խմբին տրամադրի ստորագրված թղթեր: Հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբին անհրաժեշտ է հավաքել առնվազն 200 հազար ստորագրություն:









































