2012թ. մայիսին 25-ամյա նավաստին հրդեհ է առաջացրել ատոմային սուզանավում, որը հանգրվանել էր Մեն նահանգի ռազմածովային նավաշինարանում:
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել էր 7 մարդ, հրշեջները կրակի հետ պայքարում էին 10 ժամ շարունակ: Նավի հրամանատարական ու բնակելի հատվածն ամբողջությամբ այրվել էր: Ատոմային ռեակտորը չէր վնասվել ու հրդեհի պահին չէր աշխատել:
Ավելի ուշ ԱՄՆ ռազմածովային ուժերը հաշվարկել են, որ հրդեհի պատճառած վնասը կազմել է մոտ 400 մլն դոլար:
Կալանավորվելուց հետո երիտասարդը խոստովանել էր կատարվածը: Նա հայտարարել էր, որ տառապում է դեպրեսիայով ու նավը հրկիզել է աշխատանքից շուտ տուն գնալու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել «դիտավորությամբ ու հանցավոր նպատակներ հետապնդող» հրկիզման մեջ:








































