Thursday, 18 06 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո

Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը նոր մեղադրյալ ունի

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի վարույթ է ընդունվել սեփական նորածնին սպանելու մեղադրանքով Աննա Մկրտչյանի դեմ գործը: 21-ամյա կնոջը ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը` շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

 Ա.Մկրտչյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, այն նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:

 Նշենք, որ գործն ունեցել է «քույր» գործեր, որոնցից մեկով մեղադրական դատավճիռ է կայացվել, իսկ մյուսը կարճվել է մինչդատական վարույթում: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի բռնաբարություն և 142-րդ հոդվածի 1-ին մասով՝ անառակաբարո գործողություններ, ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով: Իսկ Ա.Մկրտչյանի կողմից «քննությանը օժանդակելու» արդյունքում բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանություն, ինչի հետևանքով կինը 57 oր նախնական կալանքի տակ էր գտնվել: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ 2011թ. հոկտեմբերի 8-ին ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանի կազմակերպմամբ Աննա Մկրտչյանի ծննդաբերությունն ընդունելու և նորածնին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նույն գյուղում գտնվող Ա.Մկրտչյանի տան բակ: Այնտեղ նրա ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կատարելով Ազատ Ղուկասյանի ցուցումները, նորածնին տարել է Աննա Մկրտչյանի տնամերձ այգի, որտեղ էլ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս շնչուղիները խոտազանգվածով փակելով, խեղդամահ անելու եղանակով սպանել է:

 Մեղադրյալի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը մասնավոր հարցումներ էին կատարել Գորիսում, քանի որ Ա.Ենոքյանը պնդում էր, որ ինքն անմեղ է, որ դեպքի ժամանակ հերթապահել է աշխատանքի վայրում՝ «Գորիս» բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է որպես բուժքույր, ուստի չէր կարող գնալ ու կատարել նման հրեշավոր արարք: Մասնավոր հարցման ենթարկված անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել էին որպես վկաներ և փաստել, որ իրոք Ալիսա Ենոքյանը չի բացակայել աշխատանքի վայրից: Նախաքննական մարմնի որոշմամբ անցկացված դատաձեռագրաբանական ու դատաթղթաբանական փորձաքննություններով նույնպես պարզվել էր, որ այդ օրը բուժքույրն իրոք գրառումներ է կատարել հիվանդանոցում և որ դրանց վաղեմությունը համապատասխանում է մեկ տարի առաջվա ժամանակահատվածին:

 ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Վարդանյանն ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Հովհաննիսյանը դատարանում հրաժարվել էին կալանքի ժամկետը երկարացնելու իրենց միջնորդությունից և մեկ օր անց, 57 oր նախնական կալանքի տակ գտնվելուց հետո, Ա.Ենոքյանն ազատ էր արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից, նրա նկատմամբ ընտրվել էր չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը, ապա ավելի ուշ այդ խափանման միջոցն էլ էր վերացվել: Ի վերջո, Ա.Ենոքյանի այլուրեքությունը հաստատվելու արդյունքում գործը կարճվել էր և քրեական հետապնդումը դադարեցվել:

 «Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում