Եվրամիությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Իռլանդիայի և Պորտուգալիայի հակաճգնաժամային վարկերի հետաձգման շուրջ: Այս մասին հայտնել է Եվրոխմբի ղեկավար (Եվրոգոտու պետությունների ֆինանսների նախարարների միավորում) Յերուն Դեյսելբլումը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք հանգել ենք բազային քաղաքական համաձայնության: Դրա դետալները մշակվելու են մոտակա շաբաթներին՝ Կիպրոսին տրամադրվելիք օգնության ծրագրերի հետ»,- ասել է պաշտոնյան:
ԵՄ կողմից Իռլանդիայի և Պորտուգալիայի համար պայմանների մեղմացումը անհրաժեշտ էր երկու տնտեսությունները խթանելու համար՝ փոխառությունների շուկա հետվերադարձից հետո: Իռլանդիան շուկա է վերադարձել արդեն այս տարի, իսկ Պորտուգալիան դա պետք է անի 2014թ.:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն ու ԱՄՀ-ն Պորտուգալիային հատկացրել են 78 մլրդ, Իռլանդիային՝ 85 մլրդ եվրոյի օգնություն:









































