The Beach Boys հանրահայտ խումբը ձայնագրել է նոր երգ, որը յուրօրինակ աջակցություն է մարտի 11-ի ավերիչ աղետից տուժած Ճապոնիային: Այս մասին հաղորդում է NME կայքը:
Սկավառակի մի կողմում ձայնագրված է Don’t Fight The Sea երգը, որը The Beach Boys խմբի մենակատար Ալան Ջարդինի A Postcard From California ձայնասկավառակից է, որը լույս է տեսել 2010թ.-ին: «Ճապոնական» ձայնասկավառակի համար ձայնագրված այս երգը հնչում է նորովի, որի վրա աշխատել են խմբի նաև մյուս անդամները:
Ձայնասկավառակի մյուս կողմում The Beach Boys խմբի` 1968թ. ձայնագրված Friends երգն է: Խումբը նախատեսում է ձայնասկավառակից ստացված ողջ հասույթն ուղղել Ճապոնիայի աղետալի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին:











































