«168 ժամի» տեղեկություններով՝ կառավարությունը շուտով խորհրդարան կներկայացնի «Աժ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով Հանրային խորհրդի նախագահին իրավունք կտրվի հանդես գալ Աժ լիագումար նիստերի ժամանակ:
Այս փոփոխության արդյունքում որոշակի կապ կհաստատվի խորհրդարանի և Հանրային խորհրդի միջև, քանի որ Հանրային խորհուրդը կկարողանա իր տեսակետը ներկայացնել Աժ-ում քննարկվող որոշակի հարցերի վերաբերյալ: Այլ հարց է, որ այդ կարծիքը կունենա զուտ խորհրդատվական նշանակություն և կարող է էական ազդեցություն չունենալ որոշումների կայացման վրա:











































