Վատիկանը հերքել է Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոս I-ի դեմ՝ Արգենտինայի 1976-1983 թթ. ռազմական խունտայի հետ ունեցած կապի մեղադրանքները:
Ինչպես ուրբաթ օրը հայտարարել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին, ում մեջբերում են ինտերնետ ԶԼՄ-ները, այս մեղադրանքների հեղինակները «ձախ հակաեկեղեցական» ուժերն են:
«Բերգոլիոյի դեմ քարոզը լավ հայտնի է և շարունակվում է արդեն մի քանի տարի: Այս քարոզի հակաեկեղեցական ոգին ակնհայտ է: Արգենտինայի դատական մարմինները մեկ անգամ հարցաքննել են նրան՝ որպես փաստերին լավ ծանոթ մարդու, սակայն նրան երբեք ոչ մի բանում չեն մեղադրել, և բոլոր մեղադրանքները փաստարկներով հերքվել են»,- ասել է Լոմբարդին:









































