Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ստանալով խորհրդարանական ձայների անհրաժեշտ մեծամասնությունը, ուրբաթ օրը նոր կառավարություն է ձևավորել: Մեկուկես ամիս տևած բանակցություններից հետո Նեթանյահուի աջ բլոկը, որը կազմաված է «Լիկուդ» և «Մեր տունը Իսրայելն է» կուսակցություններից, կոալիցիոն համաձայնագիր է կնքել «Եշ Ատիդ» և «Հրեաների տուն» կուսակցությունների հետ՝ նրանց հետ կիսելով նախարարների պաշտոնները և համաձայնեցնելով Իսրայելի պատմության 33-րդ կառավարության ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Դրանից հետո նոր կառավարությունը պետք է հաստատման ներկայացվի Կնեսեթին և երդում տա:
Նեթանյահուն Կնեսեթում 120 ձայներից 68-ն ունի: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ իշխող կոալիցիայից դուրս են մնացել ծայրահեղ հավատացյալ կուսակցությունները, ներառյալ՝ դրանցից խոշորագույնը՝ ՇԱՍ-ը: Դրանց դեմ են հանդես եկել «Եշ Ատիդն» ու«Հրեաների տունը», որոնք պահանջում են քաղաքացիական բարեփոխումներ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր ծայրահեղ ուղղափառների զինակոչ:









































