Transfermarkt.de-ն հայտնում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան հայտնվել է «Վոլֆսբուրգ»-ի հետաքրքրության շրջանակում:
Գերմանական ակումբը պատրաստվում է հզորացնել հարձակման գիծն ամառայաին տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն Կվալյարելան բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լքել «Յուվենթուս»-ը:
Հիշեցնենք` ռմբարկուն Թուրին է տեղափոխվել «Նապոլի»-ից` 2010 թվականին: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 10.5 մլն եվրո է վճարվել: Կվալյարելան «Յուվենթուս»-ի կազմում 65 հանդիպում է անցկացրել և 23 գոլ հեղինակել:







































