Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են լավագույն մտքերը ծագում բոլորովին անսպասելի, օրինակ՝ ցնցուղի տակ լողանալիս:
Ստեղծագործ միտքը, չնայած անկանխատեսելի գործընթաց է թվում, բայց իրականում կախված է մի քանի բավականին հստակ հանգամանքներից:
Մենք սկսում ենք ակտիվորեն մտածել.
1. Երբ ուղեղում արտադրվում է մեծ քանակությամբ դոֆամին: Ֆիզիկական վարժությունները, հաճելի երաժշտությունը և տաք ցնցուղը նպաստում են այդ գործընթացին:
2. Երբ մենք թուլացած ենք: Երբ մեր ուղեղը ոչ մի արտասովոր բանով զբաղված չէ, մենք կարող ենք «խորասուզվել» մեր մտքերի մեջ և հայտնաբերել բոլորովին անկանխատեսելի որոշում: Երբեմն «փայլատակումը» գալիս է արթնանալուց հետո, կիսաքուն վիճակում:
3. Երբ մենք ինչ-որ բանից հուզված կամ նյարդայնացած ենք: Այդ պահերին մենք դադարում ենք սովորականի նման մտածել, և ենթագիտակցությունը սկսում է ավելի մեծ հնարամտությամբ աշխատել խնդրի լուծման ուղղությամբ:










































